Հիշողություն, հիշողության խանգարումներ
ինչպես «ցեմենտել» հիշողությունը

Գիտնականները ներթափանցել են հիշողության ձևավորման գործընթացի մեջ:Ամերիկացի գիտնականները կարծում են, որ իրենց հաջողվել է հասկանալ մեխանիզմներից մեկը, որը թույլ է տալիս գլխուղեղին ձևավորել հիշողությունը:
Հետազոտողները վաղուց ի վեր գիտեին, որ սինափսը (երկու նեյրոնների միմյանց հպվելու տեղը) հանդիսանում է գլխուղեղում ինֆորմացիայի պահպանման և փոխանակման հիմնական տարրերից մեկը: Այժմ, Կալիֆոռնիայի Սանտա-Բարբարայի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ իրենք հասկացել են, թե ինչպես են մոլեկուլները պահում իրենց, գտնվելով սինափսում և ինչպես է այդ վարքագիծը հանգեցնում հիշողությունը ՙցեմենտով ամրացնելուն՚:
Այս հետազոտությունը կարող է հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության բուժման նոր մեթոդների հայտնագորմանը, կարծում են հեղինակները: Մասնագետները կարծում են, որ սինափսի վիճակի վատացումը Ալցհեյմերի հիվանդության առանձնահատկություններից մեկն է. այս հիվանդությունը հանգեցնում է այն բանին, որ սկզբից տուժում է կարճ հիշողությունը, իսկ հետո բացասական ազդեցությունը տարածվում է նաև երկարատև հիշողության վրա:
Ուժեղ սինափսն անհրաժեշտ է հիշողության ամրացման համար, իսկ այդ գործընթացը ենթադրում է օրգանիզմի կողմից նոր սպիտակուցների արտադրում: Բայց ինչպես է օրգանիզմը վերահսկում այդ գործընթացը, առայժմ պարզ չէ: Առնետների հետ կատարված փորձերի ժամանակ (Սանտա-Բարբարայի համալսարանում) պարզվել է. սպիտակուցները անհրաժեշտ են հիշողության ցեմենտման համար, դրանք արտադրվում են միայն այն ժամանակ, երբ ՙմիանում է՚ ՌՆԹ-ն: Նման անհրաժեշտություն առաջանալուց առաջ ՌՆԹ-ն պարալիզի վիճակում է. այն անջատում է մոլեկուլը, որը նույնպես սպիտակուցներ է պարունակում: Երբ արտաքին աշխարհից ազդանշան է գալիս, օրինակ, երբ ուղեղն ինչ-որ հետաքրքիր բան է արձանագրում, կամ օրգանիզմը ինչ-որ անսովոր բան է վերապրում, այդ պաշարող մոլեկուլը մասերի է բաժանվում և ՌՆԹ-ն ակտիվանում է:
«Գիտնականներին վաղուց ի վեր մտահոգում է այն հարցը, թե ինչու, երբ սինափսներն ամրանում են, սպիտակուցի դեգրադացիա է տեղի ունենում և այդ գործընթացը կատարվում է նոր սպիտակուցների սինթեզմանը զուգընթաց,- պարզաբանում է Քեննեթ Քոզիկը` նույն համալսարանի նեյրոկենսաբանական հետազոտությունների ինստիտուտից: - Եվ մենք լուծել ենք այդ պարադոքսը: Մենք ցույց ենք տվել, որ սպիտակուցների քայքայումը և նոր սպիտակուցների սինթեզը իրոք զուգահեռաբար են ընթանում: Քայքայումը հնարավոր է դարձնում սինթեզը»: Այն սպիտակուցների նույնականացումը, որոնք պետք են գլխուղեղին հիշողության ամրացման համար, ի վերջո կարող է հիշողության խանգարումներով տառապող մարդկանց համար շատ օգտակար հայտնագործություն լինել: ՙԳիտնականներն ասում են, որ իրենք ուսումնասիրել են նյարդային բջիջները լաբորատոր պայմաններում և ինչ-որ չափով հասկացել են, թե ինչ դեր կարող են ունենալ որոշակի սպիտակուցներ գլխուղեղի այն հատվածում, որոնք փոխանցում են հաղորդագրությունները և օգնում պահպանել հիշողությունը,- ասում է Ռեբեկա Վուդը` Ալցհեյմերի հիվանդության հետազոտությունների բրիտանական հիմնադրամի ղեկավարը: - Այս հետաքրքիր ուղղությունը կարող է հանգեցնել Ալցհեյմերի հիվանդությամբ և թուլամտության այլ ձևերով տառապող մարդկանց հիշողության կորստի գործընթացի հասկացմանը, և հանգեցնել բուժման նոր մեթոդների ստեղծմանը՚: Ըստ վերջին կանխատեսումների, 2050-ին թուլամտության տարբեր ձևերով մոլորակի վրա տառապելու է մոտ 115 մլն մարդ:
«Ալցհեյմերի հիվանդության զարգացման գենետիկական ռիսկի գործոնները հենց սինափսն են մատնացույց անում, այնպես որ, մենք ողջունում ենք այդ բնագավառում կատարվող ցանկացած հետազոտություն,- նշում է Ջուլի Ուիլյամսը, Ուելսի հոգեբանության համալսարանի պրոֆեսորը: - Ալցհեյմերի հիվանդությունը բարդ հիվանդություն է և առայժմ դեռ չարժե շատ բաների հույսեր ունենալ, բայց սինափսների վիճակը և ակտիվության մակարդակը հետազոտությունների համար կարևոր և հետաքրքիր են դառնում»:
Քանի որ խոսքը հիշողության մասին է, տեղին է հիշել, որ ճապոնացի գիտնականները պնդում են, որ շիմպանզեները հոյակապ լուսանկարչական հիշողություն ունեն, շատ ավելի ուժեղ, քան մարդը: Նրանց կողմից անցկացված փոքրիկ շիմպանզեների հետ հիշողության վերաբերյալ թեստերի արդյունքում կենդանիները համալսարանի ուսանողներից լավ արդյունք են ցուցաբերել: Փորձի մասնակիցները պետք է հիշեին համակարգչի էկրաններին տարբեր տեղերում գրված տարբեր թվերը, իսկ հետո դրանց հաջորդականությունը: Իրենց հետազոտության արդյունքները հրապարակելով Current Biology ամսագրում, գիտնականներն ավելացնում են. ՙՄենք, ըստ երևույթին, թերագնահատել ենք այդ կենդանիների խելամտության աստիճանը, որովհետև կարծում ենք, որ հիշողության և այլ մտավոր խնդիրների հարցերում շիմպանզեները մարդուց շատ են հետ մնում՚:
ՙՄարդիկ, այդ թվում և շատ կենսաբաններ, մինչև այժմ էլ կարծում են, որ մարդը շիմպանզեից շատ է զարգացած գլխուղեղի գործունեության հետ կապված բոլոր բնագավառներում,- ասում է Կիոտոյի համալսարանի առաջատար հետազոտող Տեցուրո Մացուզավան: - Ոչ-ոք պատկերացնել անգամ չի կարող, որ 5 տարեկան շիմպանզեն կարող է հիշողության թեստը մարդուց լավ լուծել՚:
Դոկտոր Լայզա Պարրը, ով Ատլանտայի նահանգի Էմորիի համալսարանի պրիմատների կենտրոնում աշխատում է շիմպանզեների հետ, ճապոնացի գործընկերների աշխատանքների արդյունքները ՙիսկապես հեղափոխական՚ է անվանել: Դրանց կարևորությունը, այն, թե ինչպես են պրիմատների մոտ զարգանում ընդունակությունները, որոնք անհրաժեշտ են ժամանակակից մարդու ստեղծման համար, պարզապես աննախադեպ է, կարծում է նա: ՙՇիմպանզեները մեր ամենամոտ հարազատներն են մոլորակի վրա գոյություն ունեցող բոլոր կենդանիներից,- բացատրում է դոկտոր Պարրը,- և, հետևաբար, նրանք կարող են մեզ տեղեկություններ տալ մեր էվոլյուցիոն ժառանգականության մասին՚:

Կարդացեք նաև

Այսօր ստեղծված բոլոր միջոցներն ինչ-որ բան մտապահելու անհրաժեշտությունից մեզ փրկել են: Սակայն իրո“ք փրկել են, թե՞ հակառակը…
Հեռախոսը կորցնելը կամ համացանցի հնարավորություն չունենալը անելանելի դրության մեջ է գցում...


Պատրաստվում եք քննության կամ կարևոր զեկույցի՞. խմեք մեղրով թեյ: Նոր Զելանդիայի հետազոտողներն ապացուցել են, որ մեղվի բնական մեղրն ի վիճակի է գլխուղեղում ակտիվացնել ինչպես տեղեկատվության յուրացման գործընթացները...


Տարիների ընթացքում նկատում ենք, որ մեր հիշողությունն ավելի ու ավելի է վատանում. ծննդյան թվերը, իրադարձությունները, անուններն ու հեռախոսի համարները, կինոնկարների անվանումները մոռացվում են և էլ ավելի է դժվարանում դրանք հիշելը...


Հիշողությունը որպես հոգեբանական հատկություն մի ամբողջ շարք նշաններ ունի, որոնք մասամբ նման են ընկալմանը` խորությամբ, ծավալով, ամրությամբ, հիշելու արագությամբ...


Հիշողությունը մարդու ուղեղի հատկությունն է, մարդը լույս աշխարհ է գալիս հիշողության հնարավորությամբ: Իհարկե, մեր շրջապատում կան բացառիկ հիշողությամբ օժտված մարդիկ: Նրանք կարողանում են հիշել ահռելի քանակությամբ...


Չե՞ք ցանկանում կորցնել հիշողությունը, ավելի քիչ մտածեք այդ մասին: Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մասնագետները կարծում են, որ տարեց հասակում հիշողության կորստի հիմնական պատճառներից մեկը և աշխատունակության...


Մեր հիշողությունն անմիջականորեն կապված է գլխուղեղի գործունեության հետ, որն էլ կազմված է մեծ քանակությամբ նյարդային բջիջներից` նեյրոններից: Եվ ինչքան շատ են դրանք, այնքան լավ է հիշողությունը...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն